Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՊՈՎԵՏԿԻՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ

ՊՈՎԵՏԿԻՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ
28.02.2012 | 00:00

Լույս շաբաթ գերմանական Շտուտգարտ քաղաքում կայացավ WBA վարկածով Ալեքսանդր Պովետկինի ու Մարկո Հուկի չեմպիոնական մենամարտը:
Վաղուց ի վեր, իսկ եթե չափազանցություն չհամարեք, արդեն հեռավոր յոթանասունականների սկզբներին կայացած Մոհամեդ Ալի-Ջո Ֆրեյզեր հանդիպումից հետո գերծանր քաշային կարգում այսպիսի սուր մրցակցություն չէր եղել: Հանդիպման ընթացքում նվազագույնը երկու անգամ կողմերից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել նոկաուտում: Մրցամարտը տևեց ամբողջ տասներկու ռաունդ, մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին ռուս մարզիկին, երրորդը հավասար գնահատեց մրցելույթը: Ինչ խոսք, վերջնական ձայնի իրավունքը մրցավարներինն է, բայց որ պրոֆեսիոնալ ռինգում Ալեքսանդր Պովետկինն անցկացրեց իր կյանքի ամենածանր մենամարտը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ինչպես նախորդ նյութում տեղեկացրել էինք, մրցամարտի հաղթողը մենամարտելու է Խոսե Ռահմանի հետ, որից հետո ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Կլիչկո եղբայրներից մեկն ու մեկը: Բնականաբար այլ խնդիր է` պատրաստվածության նման մակարդակի պարագայում կկարողանա՞ ռուս բռնցքամարտիկը դիմակայել Ռահմանին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ

գելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am